ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին. Մալյան

ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին. Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը բաց նամակ է ուղղել ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին։

«Հայտնի սորոսական Արթուր Սաքունցը հրապարակային հայտարարում է, որ ԱՄՆ գործող նախագահը ՌԴ նախագահ Պուտինի գործակալն է, և դա հաստատված փաստ է, ու այդ առումով որևէ կասկած չի կարող լինել:

Նա նաև պնդում է, որ ԱՄն գործող նախագահն աղբ է, ողջ քաղաքակիրթ աշխարհի թյուրիմացությունն ու պատուհասը: Սորոսական Սաքունցը կոչ է անում ԱՄՆ Սենատին ու Կոնգրեսին օր, ժամ, րոպե առաջ ազատվել ԱՄՆ գործող նախագահից: Նրա այս խոսքերը հատկանշական են երկու պատճառով․

1. Սորոսական Սաքունցը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ դեսպանատան հաճախակի և սիրելի հյուրն է: Արդյո՞ք ԱՄՆ նախագահի մասին իր տեսակետը նա քննարկում է ԱՄՆ դեսպանատանն իր մասնակցությամբ ընդունելությունների ժամանակ: Եթե այո, ապա ի՞նչ կարծիք եք հայտնում Դուք՝ որպես դեսպան՝ սորոսականների կողմից Ձեր պետության նախագահի մասին նման որակումներ լսելուց:

2. Սորոսական Սաքունցը նաև ԱՄՆ հարկատուների հաշվին ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի սիրելի և սպասված հյուրն է: Զավեշտալի է, երբ ԱՄՆ հարկատուների գումարներով ֆինանսավորվող ԶԼՄ-ն ամեն առիթով գովաբանական լուսաբանումներ է կազմակերպում այն մարդկանց համար, ովքեր ԱՄՆ գործող նախագահի մասին սուտ և կեղծիք պարունակող տեղեկություններ են տարածում, իսկ, օրինակ, ինձ, ով չի կիսում այդ կարծիքը, խուսափում են լուսաբանման հարթակ տրամադրել: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին»։

  • Կիսվել: