ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկիի նամակը Պուտինին

Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկիի նամակը Պուտինին

Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում:

Զելենսկին նաև առաջարկել է, որ Ռուսաստանի նախագահը հանդիպում անցկացնի երրորդ երկրում և բանակցությունների ընթացքում հաստատի լիակատար հրադադար։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմը տեղափոխել է Ռուսաստանի տարածք, և որ Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի պատմության ընթացքում ստիպված է օգնություն խնդրել Հյուսիսային Կորեայից և կախված լինել Չինաստանից։

«Դուք կարող եք կանգնեցնել ձեր պատերազմը։ Ճակատային գիծն այսօր այն գիծն է, որտեղից պետք է սկսվի դիվանագիտությունը»,-նշված է նամակում:

Զելենսկին առաջարկել է հանդիպում կազմակերպել, իրականացնել գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև բանակցություններին ներգրավել ԱՄՆ-ին և Եվրոպային։

  • Կիսվել: