հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին եւ եւս 2 մլն դոլար՝ Արցախին․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին եւ եւս 2 մլն դոլար՝ Արցախին․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցությունՀայաստանին ու Արցախին : Նա մասնավորապես գրել է.

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: