երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալիևը կանխամտածված ցանկանում է Արցախում բնակվող բնիկ հայ բնակչությանը տեղահանելու համար. Փալոն

Ալիևը կանխամտածված ցանկանում է Արցախում բնակվող բնիկ հայ բնակչությանը տեղահանելու համար. Փալոն

Ալիևն ակնհայտորեն կանխամտածված գործողություններ է իրականացնում՝ Արցախում բնակվող բնիկ հայ բնակչությանը տեղահանելու և իրենց հողում ապրելու իրավունքից զրկելու համար.

Հունիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը մասնակցել է Կոնգրեսի «Պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» թեմայով լսումներին։ Կոնգրեսականն իր ելույթում նշել է, որ տարածաշրջանում տեխնածին ճգնաժամ է տեղի ունենում՝ ստեղծված Ալիևի ռեժիմի կողմից, որը լրջորեն վատթարացրել է Արցախում ապրող մարդկանց կյանքի որակը։

«Ալիևն ակնհայտորեն կանխամտածված գործողություններ է իրականացնում՝ Արցախում ապրող բնիկ հայ բնակչությանը արտաքսելու և զրկելու իրենց հողում արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու իրավունքից։ Ալիևը կարծում է, որ կարող է անտեսել այս խնդիրը և չբացել Լաչինի միջանցքը, եթե մենք ինչ-որ բան չանենք, որ նրան ստիպենք դա անել»,- ասել է Փալոնը։

Կոնգրեսականի խոսքով՝ Ալիևն իր նախարարներին ուղարկում է Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքների շուրջ բանակցելու, բայց շարունակում է Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բնակիչներին բռնի տեղահանելու իր մահաբեր արշավը։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական ​​միջոցները, ներառյալ պատժամիջոցները՝ Ալիևի վրա որոշակի ճնշում գործադրելու համար։ Կարծում եմ, որ մեր երկիրը բավականաչափ դերակատարում ունի այս ագրեսիան և էքսպանսիան կանխելու համար։ Մենք խոսեցինք Ռուսաստանի և այլ երկրների ազդեցության մասին, բայց կարծում եմ, որ մենք առանցքային նշանակություն ունենք այս հարցում ինչ-որ բան անելու համար»,- ընդգծել է Պաելոնը։

  • Կիսվել: