ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
F-16-ը Թուրքիային վաճառելը լուրջ սխալ կլինի․ Ֆրենկ Փալոն

F-16-ը Թուրքիային վաճառելը լուրջ սխալ կլինի․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը խոսել է Թուրքիային զիջումներ անելու մասին՝ կապված Անկարայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թույլտվության հետ։

«Այժմ, երբ Շվեդիայի մուտքը դաշինք կարող է առաջ շարժվել, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կլինի: Բայց մենք չպետք է զիջենք մեր արժեքները՝ Էրդողանին հանգստացնելու համար։ Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ անվստահելի գործընկեր է։ F-16-ը Թուրքիային վաճառելը լուրջ սխալ կլինի, և ես կշարունակեմ դեմ լինել դրան»,- նշել է նա։

  • Կիսվել: