երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ադրբեջանը ՀՀ տարածքի վրա իր հարձակումներով վտանգի տակ է դնում բանակցությունները և ապակայունացման ռիսկ ստեղծում. Փալոուն

Ադրբեջանը ՀՀ տարածքի վրա իր հարձակումներով վտանգի տակ է դնում բանակցությունները և ապակայունացման ռիսկ ստեղծում. Փալոուն

Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:

«Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչմումն ու հարգումը», - գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Նախօրեին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ:

  • Կիսվել: