ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին. Բաքվում ԱՄՆ դեսպան

Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին. Բաքվում ԱՄՆ դեսպան

Ամերիկյան ընկերությունները պատրաստ են  մասնակցել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ, շեշտել կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը տարածաշրջանում: 

Դեսպանի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են ջրային պաշարների կառավարման, ճանապարհային և այլ ենթակառուցվածքների ստեղծման հարցերով:

  • Կիսվել: