երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրենի պաշտոնից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։

  • Կիսվել: