հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ ձեր ու Հովիկ Աղազարյանի միջև. Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ ձեր ու Հովիկ Աղազարյանի միջև. Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

Եթե Ազնավուրն ու Քըրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույն բանն էիք անելու:  Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` խոսելով գործարար Սամվել Կարապետյանի գործի մասին:

«Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ ձեր ու Հովիկ Աղազարյանի միջև»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա, որի խոսելու ժամանակ կրկին կրքերը թեժացան։

 Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: 

Ալեն Սիմոնյանը կրկին վերականգնեց Գառնիկ Դանիելյանի 2 րոպե խոսելաժամանակը։

  • Կիսվել: