ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ. Մնացականյանը` Լավրովի հայտարարության մասին

Ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ. Մնացականյանը` Լավրովի հայտարարության մասին

Բնականաբար, մենք ունենք տարբեր հարցեր՝ ՀՀ-ի կողմից, ՌԴ-ի կողմից, այնպես ինչպես մենք ունենք հարցեր մնացած բոլոր գործընկերների հետ: Բայց դրանից ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ: ԱԺ-ում այս,մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին հարցին:

«Մենք համագործակցության տարբեր հարթակներ ունենք՝ սկսած աշխատանքայինից մինչև բարձրագույն մակարդակներ, ու այդ բոլոր հարթակներում մենք աշխատում ենք օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Դրանք հարաբերություններ են, որ պարտադիր չէ, որ սկսվեն ու ավարտվեն կենացներով»,- ասաց Մնացականյանը:

Նախարարի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններն ունեն հագեցած օրակարգ, պատմություն ու հիմնված են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանն ու պատգամավորի հարցապնդմանը, թե ում էր այն իրականում ուղղված, ԱԳ նախարարը պատասխանեց.

«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և ուղղված էր բնականաբար ադրբեջանական աղբյուրին»:

 

  • Կիսվել: