չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամաչում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում մեկին, ով երկիրը վերածել է բռնապետության․ Գևոգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ամաչում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում մեկին, ով երկիրը վերածել է բռնապետության․ Գևոգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ամաչում է, որ դեռ մարդիկ կան, որ այլընտրանք չեն տեսնում մեկին, ով  լրիվ կործանել է տնտեսությունը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում, մասնավորապես, ասվում է․

«Ամաչում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այլընտրանք չեն տեսնում մեկին, ով՝
- լրիվ կործանել է տնտեսությունը.
- երկիրը վեր է ածել բռնապետության.
- թքած ունի Սահմանադրության վրա.
- լրիվ վիժեցրել է օտարերկրյա ներդրումների հավանականությունը.
- փակուղի է մտցրել Արցախի հիմնահարցը.
- հրապարակավ գովերգում է հայակործան քաղաքականություն վարող Ալիևին.
- փչացրել է միջպետական ուղղություններով բոլոր հարաբերությունները.
- ժողովրդին մատնել է վախի ու սովի»,- նշել է Պետրոսյանը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը մեկն է, ով այլևս ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց․ «Մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, որ հիմա ինքն իր շրջապատով զվարճանա, իսկ էդ մարդիկ նորից խարխափեն աղքատության ճիրաններում ու վճարեն «անհայտ ծագում» ունեցող դիմակները չգնելու և չկրելու տուգանքները»։

  • Կիսվել: