ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալու մասին

Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալու մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանի արձակուրդ գնալը, հայտարարեց, որ հերթական արձակուրդի ժամանակն է, գնացել են.

«Ես ի՞նչ կարող եմ ասել ուրիշների փոխարեն»:

Հարցին, թե ով է փոխարինում Թովմասյանին, Գյուլումյանն ասաց, որ սովորաբար, երբ նախագահն արձակուրդի է գնում, օրենքի հիման վրա նրան փոխարինում է տեղակալը, այս դեպքում՝ ինքը:

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, Գյուլումյանն ասաց, որ քայլերը պետք է լինեն դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանությունը.

«Եթե գտնում են, որ ներպետական դատարաններ չկան այդ մասին, ուրեմն կդիմենք ՄԻԵԴ»:

  • Կիսվել: