չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ալվինա Գյուլումյանի հայտարարություններն ապացուցում են պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն. նախարար

Ալվինա Գյուլումյանի հայտարարություններն ապացուցում են պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին, մասնավորապես, նշելով․

«Երբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ կողմ» ձևակերպումը, ապա սրանից անմիջապես հետո ինքը նույնիսկ չպետք է սպասեր Սահմանադրական փոփոխություններին, այլ պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ՝ այդ կերպ ընդդիմանալով ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժին:

Այս ձևակերպումը հստակ ապացուցում է մեր կողմից նախկինում հնչեցված այն պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն, և որ «կողմից» են իրենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

 

  • Կիսվել: