շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը նշել է՝ Հայաստանի համար  հանգիստ ապրելու պայմանը

Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը, նրանք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 

«29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ՝ նա պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի մեր պայմանների համաձայն։  Միայն այս դեպքում նրանք կկարողանան հարմարավետ ապրել 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում: 

Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաև նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։  Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա։  

Մենք ունենք ուժ, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում և ունենք ուժեղ կամք։  Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: