հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ալիևն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիին:

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:

ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով:

 

  • Կիսվել: