հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, հիմնազուրկ է. պատգամավոր

Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, հիմնազուրկ է. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ալիևի  հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, հեռու է իրականությունից։

«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։

Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,-գրել է իմքայլական պատգամավորը։

  • Կիսվել: