երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալիևի հայտարարությունը գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություն և չեմ ուզում նույն ցինիկ տոնով պատասխանել․ Արմեն Խաչատրյան

Ալիևի հայտարարությունը գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություն և չեմ ուզում նույն ցինիկ տոնով պատասխանել․ Արմեն Խաչատրյան

Ես Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություն ու չեմ ուզում նույն ցինիկ տոնով ու բառապաշարով պատասխանել Ադրբեջանի նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել էր «Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խոչընդոտելու մեջ»։ Նա հայտարարել էր, եթե Հայաստանը չհամաձայնի Սյունիքի տարածքով «միջանցք» բացել դեպի Թուրքիա և Նախիջևան, Ադրբեջանը կպարտադրի անել դա։

«Բայց կրկնում եմ, որ դա ցինիկ արտահայտություն է: Որևէ մեկը չի կարող մեզ այս պահին ինչ-որ բան պարտադրել: Կարծում եմ, որ հայտարարության բուն պատճառն այն է, որ Ադրբեջանի սպասումները շատ ու շատ հարցերում չեն իրականացվել՝ կապված ճանապարհների և այլնի հետ: Թեև ՀՀ-ի կողմից որևէ կետ չի խախտվել: Ադրբեջանը գուցե այլ պատկերացումներ ուներ, ինչը բերել է Ալիևի նման ցինիկ արտահայտությանը»,-ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանն ամեն դեպքում ասել է, որ Ալիևին նույն տոնով պատասխանելու մասին մտածելիս պետք է հիշել, որ մենք գերիներ ունենք:

  • Կիսվել: