շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևի հայտարարությունները առ այն, որ «Երևանը, Զանգեզուրը և ՀՀ մյուս տարածքները պատկանում են Ադրբեջանին» թուլացրեցին իր դիրքերը միջազգային հարթակում. Զատուլին

Ալիևի հայտարարությունները առ այն, որ «Երևանը, Զանգեզուրը և ՀՀ մյուս տարածքները պատկանում են Ադրբեջանին» թուլացրեցին իր դիրքերը միջազգային հարթակում. Զատուլին

Ալիևի հայտարարությունները առ այն, որ «Երևանը, Զանգեզուրը և ՀՀ մյուս տարածքները պատկանում են Ադրբեջանին» թուլացրեցին իր դիրքերը միջազգային հարթակում: Այդ մասին Երևանում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Նման հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին՝ հաշվի առնելով երկրում կայանալիք ընտրությունները և չեն դիմանում որևէ քննադատության։ Անհասկանալի է, որ ինչ-որ մեկը կարող է, ընդհանրապես, լուրջ վերաբերվել դրանց»,- նշել է պատգամավորը:

Նա պատմություն է մեջբերել, նշելով․

«Գիտեք, տարիներ առաջ, երբ ԼՂՀ-ն դեռ ուղղակիորեն մասնակցում էր բանակցություններին (դրանց մասնակցում էր նաև ադրբեջանական համայնքը), նախկին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը այդ համայնքի ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում մտահոգ տեսք ընդունեց, և երբ նրան հարցրեցին, թե ինչ է պատահել, Ղուկասյանն պատմեց, թե շատ է տխրել, երբ Կոլիզեի ժանապարհին տեսել է Հռոմեական կայսրության ( մ.թ.ա. 2-3 դարեր) քարտեզը և այն տարածքների տեղում, որոնք հայերը սովոր են իրենցը համարել, գրված էր Մեծ Ադրբեջան։ Առավոտյան նախատեսված էր հերթական հանդիպումը, և ադրբեջանական ամբողջ պատվիրակությունը ներկայացել էր խիստ նյարդայնացած, քանի որ պարզվեց պատվի իրենց ներկայացուցիչը ամբողջ պատվիրակությանը տարել էր ցույց տալու քարտեզը, որի վրա, սակայն, ամեն տեղ գրված էր Մեծ Հայաստան...»։

  • Կիսվել: