չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:
 
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշել է, որ Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար, ու հավելել, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեն սերտ կապեր՝ հիմնված փոխադարձ վստահության, ավանդական և մշակութային կապերի վրա:
 
Կողմերն ընդգծել են նաև փոխադարձ զբոսաշրջության կարևորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտների հետ մեկտեղ խթանելու է նաև մարդկանց միջև շփումները: Այդ համատեքստում կարևորվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի հարցը:
 
Անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանային զարգացումներին, և Ալեն Սիմոնյանը Տո Լամին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

  • Կիսվել: