հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան

Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան

Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությունն առևտուր է, ի՞նչ գործ ունի հոգևորականը քաղաքականության մեջ:

«Առեւտուր արեցին ադրբեջանցիների հետ եւ մեր պատմական Արցախը նվիրաբերեցին նրանց: Հիմա էլ նվիրաբերում են Տավուշի մարզը, առաջնագիծը նվիրաբերում են:  Ադրբեջանն ստանում է առաջնագիծը, ստանում է Կիրանց գյուղը, ստանում է Ոսկեպարի ներքեւի հատվածը, Բաղանիսի վերեւի հատվածը: բայց լավ կլինի, որ առեւտուր չանեն, մի քիչ ազգային, հայկական լինեն, մեջները մի քիչ խիղճ, բարոյականություն, հայկականություն լինի»,-ասաց նա:

Դանիելյանը նշեց, որ Կիրանցի հատվածում սյուներ են տեղադրվել, սակայն ինքը ադրբեջանցիների չի տեսել. «Այնտեղ կան համազգեստով մարդիկ, որոնք դիմակավորված են: Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ: գալիս են, ինչ-որ այցեր լինում են: Ո՞վ կարող է ասել՝ դիմակի տակ հայ է, թե ադրբեջանցի: Ես չեմ կարող ասել»:

  • Կիսվել: