կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա

Ալեն Սիմոնյանը իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի և հանձնաժողովի անդամների հետ:

Հայ-իտալական օրակարգին և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա:

  • Կիսվել: