կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները արձակուրդի կմեկնեն

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները արձակուրդի կմեկնեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները 30 աշխատանքային օրով արձակուրդի կմեկնեն:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված համապատասխան կարգադրությունից:

«Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,-ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին տրամադրվել է 18 աշխատանքային օր արձակուրդ՝ օգոստոսի 8-31-ը ներառյալ:

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձակուրդ կգնան 28 աշխատանքային օր՝ հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը ներառյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձակուրդ կմեկնի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ, այս ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: