ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

  • Կիսվել: