երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը դեմ է, որ մանդատի վայր դնելու հարց քննարկվի

Ալեն Սիմոնյանը դեմ է, որ մանդատի վայր դնելու հարց քննարկվի

Արտակ Մանուկյանը հետևից չի հարվածել, իսկ Ղալումյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը հետևից հարվածում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Երբ Ղալումյանն ընկել է, նրան ոտքերով հարվածել են»,-ասել է Սիմոնյանը՝ համարելով, որ տեղի ունեցածն անընդունելի է, սակայն դեմ է, որ որևէ մեկի մանդատը վայր դնելու հարց քննարկվի:

  • Կիսվել: