կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա. խոսնակ

Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա. խոսնակ

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը:
 
«Վերոնշյալ հանդիպման և ողջ համաժողովի քննարկումներն ուղղված են եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
 
ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություն որևէ հանդիպման ժամանակ չի արել, բոլոր հանդիպումների օրակարգը հրապարակային է, իսկ հանդիպումներն էլ` տեսագրված։
 
Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»,-նշել է նա:
 

  • Կիսվել: