ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գործով առայժմ մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան․ Գործը, հնարավոր է, կարճվի

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գործով առայժմ մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան․ Գործը, հնարավոր է, կարճվի

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ շարժման հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև Երևանի կենտրոնում դեռ ապրիլի 29-ին տեղի ունեցած ծեծկռտուկի գործով առայժմ մեղադրյալներ և կասկածյալներ չկան, այդ մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։

Հիշեցնենք Երևանի կենտրոնում երկու երբեմնի կուսակիցների միջև ծեծկռտուկից հետո Սիմոնյանը հայտարարեց, որ Դանիելյանը հայհոյել էր իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։ Դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

ՀՔԾ-ից փոխանցեցին, որ առայժմ նախաքննություն է կատարվում: InfoPort.am-ի աբյուրները, սակայն, չեն բացառում, որ այդ քրեական գործը կարճվի, քանզի դեպքից մի քանի ամիս անց դեռ ոչ ոք, որպես մեղադրյալ կան կասկածյալ չի ներգրավվել:

  • Կիսվել: