երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները բացահայտ սուտ են․ Կոպիրկին

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները բացահայտ սուտ են․ Կոպիրկին

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը, բացահայտ սուտ են, և հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման բաներ արվում, 24News-ի ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Երբ ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկը նման մեղադրանքներ է նետում, մարդ, որ ներսից գիտի, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, որ ՌԴ-ն է իբր «կազմակերպում» ինչ-որ բան, հարց է առաջանում, թե ինչո՞ւ։

Պատասխանելով մեկ այլ մեղադրանքի, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանը թույլ չի տվել, որ տեղի ունենա այն սպանդն ու կանխել է կատաստրոֆան։ 

Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի վզին չի փաթաթում միջազգային հարաբերությունների ուղղությունը, Մոսկվան ինքն է վարում դիվերսիֆիկացված քաղաքականություն։

Ցավոք, այնտեղ իրականացվում են բոլոր մեթոդները, այնտեղ ամեն ինչ շատ կոպիտ է արվում, սա զգում ենք նաև Հայաստանում՝ «Միր» քարտերի դեպքում, երբ պատժամիջոցների սպառնալիքի տակ ստիպում են դրանք արգելել։ Կա ռիսկ, որ Հայաստանի սուվերեն որոշումների իրավունքը բավական խիստ սահմանափակվում է։

  • Կիսվել: