ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ակնկալում ենք, որ քարոզարշավը խաղաղ կավարտվի. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ակնկալում ենք, որ քարոզարշավը խաղաղ կավարտվի. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

«Մենք ակնկալում ենք, որ քարոզարշավը խաղաղ կավարտվի, որ լռության օրը կանցնի խաղաղ, ընտրությունները՝ արդար և թափանցիկ։ Ակնկալում ենք և դրա առիթն ունենք, որ հաղթանակ ենք տանելու այդ ընտրություններում։ Ակնկալում ենք, որ իշխանությունն անցնցում փոխանցվելու է այսօրվա գործող վարչակազմից նոր վարչակազմին»,- «Հայաստան» դաշինքի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սա՛ է պահանջում քաղաքական տրամաբանությունը և սա՛ մեր պետության զարգացման հրամայականն է։ Խաղաղ իշխանափոխությունը, խաղաղ անցումը պարտված և խայտառակված իշխանությունից դեպի նոր իշխանությունը, որը կփորձի երկիրը ոտքի կանգնացնել՝ մեր պետության զարգացման հրամայականն է։ Սա՛ մեր ակնկալիքն է։

Ինչ կանեն իշխանությունները, կգործենք ըստ իրավիճակի»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: