երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ում քննարկել է խնդիրների լայն շրջանակ

ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ում քննարկել է խնդիրների լայն շրջանակ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

  • Կիսվել: