հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ԱԽ նիստի անցկացում նախատեսված չէ․ վարչապետի խոսնակ

ԱԽ նիստի անցկացում նախատեսված չէ․ վարչապետի խոսնակ

ՀՀ կառավարությունում այսօր Անվտանգության խորհրդի նիստ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով այսօր Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Այդ մասին իր գրառման մեջ նշել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

  • Կիսվել: