ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աջակցում ենք Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. ՀՀ-ում Իրանի դեսպան

Աջակցում ենք Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մենք ողջունում և աջակցում ենք Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այս մասին այսօր լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա գոհունակությամբ նշեց, որ այս նախագիծը հիմնված է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա։

Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի դիրքորոշումը համարում է տրամաբանական և միջազգային չափանիշներին համապատասխան։

«Մենք ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերից ելնելով և նրանց ինքնիշխանության շրջանակներում»,- կրկնեց դեսպանը։

Նա նաև հայտարարեց, որ Իրանը կաջակցի Հայաստանին միջազգային հարթակներում՝ իրենց միանալու հարցում։

«Հայաստանը նպաստեց ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանը։ Դա թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև»,- հայտարարել է Մեհդի Սոբհանին։

  • Կիսվել: