երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԻՆ հորդորն ու զգուշացումը՝ բոլոր քաղաքացիներին․ հրդեհների թիվն ավելանում է

ԱԻՆ հորդորն ու զգուշացումը՝ բոլոր քաղաքացիներին․ հրդեհների թիվն ավելանում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ: ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ բուսական տարածքներում հրդեհների դեպքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ 3 անգամ են աճել:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը. փ/ծ գնդապետը ազգաբնակչությանը հորդորում է զգոն լինել:

Ստացված ահազանգերի մեջ զգալի քանակ են կազմում կեղծ ահազանգերը: ԱԻՆ ՃԿԱԿ-ում 2020 թվականին գրանցվել է ընդհանուր առմամբ, 1163 կեղծ ահազանգ, որից 1050-ը՝ հրդեհի վերաբերյալ: Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում (ապրիլի 27-ի դրությամբ) այդ ցուցանիշը կազմել է 323, հրդեհի վերաբերյալ` 275 կեղծ ահազանգ:

  • Կիսվել: