ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԻ նախարարի պաշտոնակատարի հանձնարարությամբ հանրապետության ամբողջ տարածքում ուժեղացած ծառայություն կիրականացվի

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հանձնարարությամբ հանրապետության ամբողջ տարածքում ուժեղացած ծառայություն կիրականացվի

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ուղերձ է հղել շրջանավարտներին: 

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ պատասխանատվություն է ներառում հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործում:

ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ այսօր ուժեղացած ծառայություն կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում: Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուղերձում:

  • Կիսվել: