ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին․ Իրավիճակը լարված է

ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին․ Իրավիճակը լարված է

«Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում։

Իրավիճակն այստեղ լարվեց, ոստիկաններն, ուժ գործադրելով, ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահանգն Չախալյանին։

«Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ակցիայի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն», - լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները սպասում են ԱԳՆ ներկայացուցչին, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի մասնակիցները համոզված են, որ կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան են պահանջում։

  • Կիսվել: