ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԳՆ-ն բանակցություններ է տանում, որ հայկական մուլտիպլեքսում ռուսական ալիքները ներառվեն. Ալեն Սիմոնյան

ԱԳՆ-ն բանակցություններ է տանում, որ հայկական մուլտիպլեքսում ռուսական ալիքները ներառվեն. Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նդրադառնալով ռուսական հետռուստաալիքիների հետ կապված խնդրին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում՝ ԱԳՆ-ն զբաղվում է, որ ռուսական ВГТРК-ի ալիքները ներառվեն հայկական մուլտիպլեքսի մեջ։

«Ես այդ հարցը քննարկել եմ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: Որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, ասեմ, որ գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը ՀՀ ամենափոքր մասն է, մի քանի տոկոս է կազմում. դա այն վայրերն են, որտեղ գոյություն չունեն օրինակ «Յուքոմի» ցանցը, «Ռոստելեկոմի» ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը... Մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը և ռուսական 2-3 ալիքները:

Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկան ներառված այլ երկրների, նույնիսկ դաշնակից երկրների ալիքները: Դա նոնսենս է, որ  մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևէ հեռուստաալիք»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

«Այսինքն՝ եթե ինչ-որ հեռուստաալիքի մասին ենք խոսում, որը ցանկալի է, որ մուլտիպլեքսում ներառված լինի, նաև ցանկություն և պատրաստակամություն պետք է լինի այդ ալիքի կողմից: Այս պահին բանակցություններ են, ԱԳՆ-ն զբաղվում է, որ, այնուամենայնիվ, ռուսական ВГТРК-ի ալիքները ներառվեն հայկական մուլտիպլեքսի մեջ»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: