երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:

«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը:

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին ՌԴ հովանու ներքո կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Ըստ մեր աղբյուրի՝ հանդիպման հիմնական թեման ապաշրջափակման հարցերն են լինելու, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված խնդիրները։

 

  • Կիսվել: