հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԳՆ ղեկավարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի վերջին տվյալները

ԱԳՆ ղեկավարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի վերջին տվյալները

Եվրոպական Միության հինգ երկիր դեռևս չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Ավստրիայից վավերացումը սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում: Իսպանիան մի փոքր ժամանակ է խնդրում, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ են եղել, սակայն հիմա ինտենսիվ լծվել են վավերացմանը»,- ասաց Ադոնցը:

Պաշտոնյան հույս հայտնեց, որ այդ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը կլինի մոտ ապագայում:

  • Կիսվել: