Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար. ԱՄՆ նախկին սենատոր
Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի և Հայաստանի պատմության հարուստ մշակութային ժառանգության պահպանման համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախկին սենատոր Սեմ Բրաունբեքը։
՛՛Շնորհակալություն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ժողովրդավարության մեջ՝ կրոնական ազատության դերի վերաբերյալ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի տեսակետի համար՛՛,-հավելել է նա: