երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԳ փոխնախարարն արգենտինացի լրագրողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

ԱԳ փոխնախարարն արգենտինացի լրագրողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ։

ԱԳ նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է հայ-արգենտինյան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Այդ առնչությամբ շեշտվել է պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական, մշակութային կապերի զարգացումը:

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և ապօրինի անցակետի տեղադրման հանգամանքը, ինչը կոպտորեն ոտնահարում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Այդ առնչությամբ շեշտվել է միջազգային դերակատարների հասցեական արձագանքների կարևորությունը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա վերացնելու ապօրինի շրջափակումը և կատարելու Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը:

Տեղի ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

  • Կիսվել: