չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը. Փաշինյան

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը. Փաշինյան

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ։ Այս մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Ստեփանակերտում և Շուշիում՝ ավիահարվածների միջոցով դիտավորյալ հարվածելով ծննդատանը և առողջության կենտրոնին»,- գրել է վարչապետը՝ կցելով լուսանկարներ Ստեփանակերտի՝ այսօր ռմբակոծված Մոր և մանկան առողջության կենտրոնից:

Հիշեցնենք, որ հակառակորդն այսօր կրկին թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին՝ հարվածներ հասցնելով նաև ծննդատանը:

 

  • Կիսվել: