երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք ավելի շղարժազերծեցին արցախյան վերջին պատերազմի էությունը եւ դրան հաջորդած իրողությունները:

Արարողակարգով նախատեսված բացման խոսքում Պուտինը շեշտեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել էին տարածաշրջանի բարդ իրավիճակը եւ մեծացրել ահաբեկչության տարածման վտանգը: Փաստորեն, ՌԴ նախագահն ուղիղ տեքստով հաստատեց, որ Արցախում կռվել են Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներ, եւ դա արեց Ալիեւի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին: ՌԴ նախագահի հնչեցրած մյուս կարեւոր  ուղերձով շեշտվեց, որ խաղաղապահ բոլոր գործողություններում ՌԴ-ն հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: