երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանն աջակցել է Ադրբեջանի հռետորաբանության և լարվածության սրման մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարություններին։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն  ընդգծել էր, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելացրել է կեղծ տեղեկատվության քանակը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրացման համար, թեև Հայաստանը միակ կողմն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում:

«Բաքվից ստացվող կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ, մեղադրում է միակ երկրին, որն ամենաշատը կցանկանար խուսափել դրանից», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը։

  • Կիսվել: