երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չի, մենք ենք վաճառում ամեն ինչը,մենք պետք է առաջ գնանք երկիրը փրկելու, ուրիշ ճանապարհ չունենք. Մանվել Եղիազարյան

Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չի, մենք ենք վաճառում ամեն ինչը,մենք պետք է առաջ գնանք երկիրը փրկելու, ուրիշ ճանապարհ չունենք. Մանվել Եղիազարյան

Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել  Եղիազարյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանազատման արդյունքում Տավուշի մարզում սպիտակ սյուներ են տնկել:

«Ադրբեջան պետք է չլինի: Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չի, մենք ենք վաճառում ամեն ինչը: Ուղղակի ժողովրդին բերել, հասցրել են ասյ վիճակին, ժողովուրդը չգիտի՝ ում վստահի: Դա ամենավատ բանն է, եթե ոչ մեկին չես վստահում, կարող ես խելագարվել: Մարդիկ ասում են՝ ճանապարհը բացեք գնանք տուն, ուզում են խաղաղ ապրել: Խաղաղ չեք ապրելու, սրանից հետո ադրբեջանցիներին բերելու են բնակեցնեն Հայաստանում, ոստիկանությունը ձեպ տված նրանց պաշտպանելու է, որ չկարողանանք նրանց մատով կպչել: Ամենամեծ դժբախտությունն առջեւում է:

 

Այսօր մենք պետք է առաջ գնանք երկիրը փրկելու, ուրիշ ճանապարհ չունենք»,-ասաց նա:

  • Կիսվել: