երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

  • Կիսվել: