ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարած. Թագուհի Թովմասյան

Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարած. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հանդիպել է Կոնգրեսի Հայ հանձնախմբի անդամ Ֆրենկ Փալոունին։ Հանդիպման ընթացքում նա բարձրաձայնել է, որ այսօր արցախցին ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում, նրա՝ իր հայրենիքում խաղաղ և անվտանգ կյանք վարելու, ազատ տեղաշարժման, սեփականության իրավունքները կոպիտ խախտվում են ադրբեջանական հանցավոր գործողությունների պատճառով․

<<Միայն վերջին օրերի ադրբեջանական հարձակողական գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։

Նշել եմ, որ մինչ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է, Ադրբեջանը հրադադարի պայմաններում դիմում է սադրանքների՝ փորձելով ռուս խաղաղապահների համար նոր ճակատ բացել Արցախում՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և որ Ադրբեջանի այս շարունակական հանցավոր գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումներն են, ցեղասպանության իրենց պետական քաղաքականության կենսագործումը:

Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք և հաստատվել այնտեղ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքները։ Հանդիպմանը Ֆ․ Փալոնին փոխանցել եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցներ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի մշակութային ժառանգությունները ոչնչացնելու և ադրբեջանական ատելության խոսքի քարոզի մասին:

Կարեւորել եմ, որ կոնգրեսականները հատկապես այս փուլում անձամբ այցելեն Հայաստանի սահմանամերձ համայնքներ, Արցախ, սեփական աչքերով տեսնեն՝ ինչ վիճակում է արցախցին, հազարավոր տեղահանվածները, ինչպիսին է սահմանային իրավիճակը, և համապատասխան օգնություն ցուցաբերեն։ Հատուկ ընգծել եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը կանխելու նպատակով>>։

  • Կիսվել: