երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրը վնասելու համար»

Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրը վնասելու համար»

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից ՛՛վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրը վնաս հասցնելու համար՛՛։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:

՛՛Հիմնվելով ՛՛ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի՛՛ ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ՛՛ոչնչացման առատ առկա ապացույցների՛՛ վրա՝ Ադրբեջանը 2023-ի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել: 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի շրջանակներում միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը՛՛,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ դա նախադեպ կստեղծի որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով:

  • Կիսվել: