երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը հայտարարում է, որ 8 գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հայտարարում է, որ 8 գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Տիգրան Աբրահամյան

Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա` մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում:

«Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:

Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ: Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:

  • Կիսվել: