շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը

Բաքվում չեն բացառում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը։

«Ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար, եւ մենք նախընտրում ենք ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների ճանապարհով։ Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցություններին պատրաստ լինելու մասին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան։

«Մենք օգտակար ենք համարում հարցերի քննարկումը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում հետագայում նման հանդիպման անցկացումը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ «ներկայումս պետք է լուրջ ուշադրություն դարձնել համատեղ հայտարարությունների կատարմանը»։ «Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատման հարցով բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք դնել հետագա առաջընթացի եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,-հավելել է նա։

Նշենք, որ հենց ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությունների դրույթները։

 

  • Կիսվել: