շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը 4 մարտական ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա

Ադրբեջանը 4 մարտական ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա

Ադրբեջանը կմիանա թուրքական ՌՕՈւ «Անատոլիական արծիվ–2021» զորավարժություններին։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
 
Նշվում է, որ թռիչքա-տեխնիկական անձնակազմն ու ավիացիան մեկնել են Թուրքիայի Քոնիա քաղաք՝ մասնակցելու հունիսի 21-ին մեկնարկող թռիչքա-մարտավարական զորավարժություններին:
 
Ադրբեջանը երկու ՄիԳ-29 կործանիչ ու երկու Սու-25 գրոհային է ուղարկել Թուրքիա։
 
Անկարան և Բաքուն վերջին ամիսներին պարբերաբար զորավարժություններ են անցկացնում տարբեր զորատեսակների ներգրավմամբ։

  • Կիսվել: