ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանն ու Թուրքիան ապագայի վրա աշխատում են, իսկ մեր ապագա փափագները հայտնի չեն ինձ. Նուբար Աֆեյան

Ադրբեջանն ու Թուրքիան ապագայի վրա աշխատում են, իսկ մեր ապագա փափագները հայտնի չեն ինձ. Նուբար Աֆեյան

«Ապագա հայկականը» նախաձեռնությանը պետք է խոսենք նաեւ Արցախի ապագայի մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Սփյուռքը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ներկա խնդիրների վրա աշխատելով՝ լավ ապագա ես չեմ ակնկալել: Այս խնդիրները մեկ լուծում չունեն: Պետք է հասկանանք եւ տեսնենք՝ ով լավ ուղղությունը կկարողանա մեզ տալ»,- նշեց նա:

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման հարցին՝ Աֆեյանն ասաց. «Դա արցախցիների որոշումն է: Արցախի ինքնորոշումը եւ իրավունքը, կարողանան անկախ ապրել եւ իրենց ապագան իրենք որոշեն, ամենակարեւոր մարդկային իրավունքն է: Եվ այդ իրավունքի խախտելը սխալ է: Հուսով եմ, որ միջազգային ուժերը դա կհասկանան»:

Անդրադառնալով մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային եւ հարցին՝ արդյո՞ք միջազգային հանրության արձագանքն ադեկվատ էր, Աֆեյանը պատասխանեց. «Ադեկվատ չէ, իրենք էլ այդ գիտեն: Իրենք իրենց հաշիվներն ունեն: Եթե մի օր մեր հաշիվներն ավելի կարեւորեն, ապա իրենց մոտեցումն էլ կփոխվի: Այժմ իրենց հաշիվները կախյալ են Ադրբեջանի որոշումներից: Մենք պետք է աշխատենք, որ մեր կարեւորությունը բարձրանա: Ադրբեջանն ու Թուրքիան ապագայի վրա աշխատում են, իսկ մեր ապագա փափագները հայտնի չեն ինձ»:

  • Կիսվել: